Investment home loans

Home » Investment home loans

Անշարժ գույքի ձեռքբերումը Ձեր կյանքի ամենակարևոր ֆինանսական ներդրումներից է։ Անկախ նրանից այն Ձեր առաջին թե յոթերորդ գույքն է, միևնույնն է կա երկու էական հանգամանք,որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել․ ժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակներ։

Ամեն բան, ընդհուպ մինչև վերջին մանրուքը, պետք է նախապես պլանավորել։ Շատ հաճախ ձեռնտու պայմաններով հիպոթեկային վարկի ձեռքբերումը կարող է դժվար թվալ, մանավանդ եթե նախկինում նման փորձ չեք ունեցել։ 

Իսկ ինձ վարկ կտրամադրե՞ն։

Իսկ ինձ վարկ կտրամադրե՞ն։

Կան մի շարք չափանիշներ, որոնց հիման վրա գնահատվում է վարկարժանությունը, ոնոք պետք է ի նկատի ունենալ։ Ֆինանսական ընկերությունները կարող են սահմանել տարբեր չափանիշներ, սակայն, դրանք, որպես կանոն, ունեն մի շարք ընդհանրություններ։

Վարկարժանությունը գանահատվում է միավորների հիման վրա։ Օրինակ, եթե Դուք ունեք դրակային վարկային պատմություն և չունեք չվերադարձրած վարկեր, ապա հավանականությունը մեծանում է, որ Ձեզ կտան հիպոթեկային վարկ։

Դուք նաև պետք է ունենաք որոշակի խնայողություններ, այսինքն՝ գումար, որը ոչ մեկից պարտքով չեք վերցրել կանխավճարը վճարելու համար։ Այնպետք է լինի տրամադրվելիք վարկի 5-10%-ի շրջանակներում։ Դուք նաև պետք է ունենաք եկամտի աղբյուր վարկը մաս առ մաս մարելու համար կամ այլ գույք։

Արդյո՞ք պետք է որևէ կոնկրետ բանկ փնտրել։

Արդյո՞ք պետք է որևէ կոնկրետ բանկ փնտրել։

Լավագույն բանկերը հենց հիպոթեկային վարկերի տրամադրման մեջ մասնագիտացած բանկերն են։ Որոշ բանկեր կարծում են, որ հիպոթեկային վարկը չափազանց ռիսկային պրոդուկտ է, ուստի հավանականությունը փոքր է, որ վերջիններս Ձեզ կտրամադրեն հիպոթեկային վարկեր։

Արդյո՞ք ինձ կտրամադրեն հիպոթեկային վարկ ցանկացած տեսակի գույքի ձեռքբերման նպատակով։

Արդյո՞ք ինձ կտրամադրեն հիպոթեկային վարկ ցանկացած տեսակի գույքի ձեռքբերման նպատակով։

Հիպոթեկային վարկերը սովորաբար տրամադրվում են կոնկրետ գույքի ձեռքբերման համար, գլխավորապես անհատական բնակելի տների և բնակարանների ձեռքբերերման նպատակով։ Սակայն, Դուք կարող եք նաև հիպոթեկային վարկով գնել հող, որի վրա նախատեսում եք տուն կառուցել։

Արդյո՞ք պետք է վերցնել հիպոթեկային վարկ։

Արդյո՞ք պետք է վերցնել հիպոթեկային վարկ։

Նախքան հիպոթեկային վարկի դիմելը համոզվեք, որ ֆինանսապես «առողջ» եք, ունեք կայուն եկամուտ և ներդրում եք կատարում այնպիսի գույքի մեջ, որը հարկ եղած դեպքում կբերի մեծ և կայուն ներդրումահատույց։ Եթե չունեք բավարար ֆինանսական կարողություններ, ապա, ամենայն հավանականությամբ, պարտքային բեռը անխուսափելի է։

Անհրաժեշտ գումարի ո՞ր մասը կարող եմ ֆինանսավորել հիպոթեկային վարկով։

Անհրաժեշտ գումարի ո՞ր մասը կարող եմ ֆինանսավորել հիպոթեկային վարկով։

Հիպոթեկային վարկով կարելի է ֆինանսավորել անշարժ գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի 95%-ը։ Դա կարող է լինել միայն որոշակի հանգամանքների առկայության պարագայում, օրինակ եթե Դուք ունեք լավ երաշխավոր։ Բանկերը հիմնականում առաջարկում են անհրաժեշտ գումարի 90%-ը։ Տրամադրվող գումարի չափը հիմնականում կախված է Ձեր ֆինանսական վիճակից։

Արդյո՞ք արժե հիպոթեկով տուն գնել։

Արդյո՞ք արժե հիպոթեկով տուն գնել։

Հիպոթեկի առավելությունենրից մեկն այն է, որ Դուք հազվադեպ եք կորցնում Ձեր եկամտի աղբյուրը։ Ավելին, հիպոթեկային վարկ ունեցողներին երբեմն տրվում են հարկային արտոնություններ։ Ամենակարևորն այն է, որ անշարժ գույքը հազվադեպ է արժեզրկվում։

Կա՞ն արդյոք այլ ծախսեր, որոնք պետք է ի նկատի ունենալ։

Կա՞ն արդյոք այլ ծախսեր, որոնք պետք է ի նկատի ունենալ։

Անկախ նրանից, թե ինչպիսի անշարժ գույք եք ձեռքբերում Դուք պետք է խելամտորեն պլանավորեք Ձեր բյուջեն։ Վարչարարության հետ կապված ծախսերը, կարող են երբեմն շատ թանկ լինել։ Հաշվի առեք, որ այն արժույթը, որով ներգրավել եք հիպոթեկային վարկը կարող է արժևորվել։

Եթե ցանկանում եք վարձակալության հանձնել Ձեր անշարժ գույքը, ապա հաշվի առեք նաև ընթացիկ պահպանման ծախսերը։

Եթե հակիրճ, ապա․․․

Եթե հակիրճ, ապա․․․

Ներդրումային վարկը ֆինանսական կարևորագույն որոշում է և եթե դուք ունեք դրական վարկային պատմություն, ապա վճռական որոշումից առաջ պետք է «յոթ չափեք և մեկ կտրեք»։

We work for you, not for the banks

We work for you, not for the banks

Tell us how we can help you

Դիմել վարկի համար

Դուք ցանկանում եք ձեռքբերել անշարժ գույք կամ վերաֆինանսավորել Ձեր վա՞րկը։

Call or email us

1800 024 376

[email protected]

Խոսեք միջնորդի հետ։

Ձեզ պե՞տք է խորդհուրդ վարկի վերաբերյալ։ Կապվեք մեր գիտակ
միջնորդներից մեկի հետ։